Բենզինի գինը էժանացել է. ո՞րն է պատճառը

Բենզինի գինը էժանացել է. ո՞րն է պատճառը

Վերջերս Հայաստան ներկրվել է ադրբեջանական բենզին, որը շուկայում լայն տարածում է գտել, միաժամանակ, նպաստելով գների անկմանը։ 

Flesh և CPS ընկերությունները, որ ադրբեջանական բենզին ներկրողների ցանկցում չկան, նույնպես իջել են գինը։ Այսօր Flesh ընկերության բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի  բենզինը վաճառվում էր 470, պրեմիումը՝ 490 դրամով, իսկ CPS-ում՝ 450 և 470 դրամով։

Radar Armenia-ի հետ զրույցում ընկերությունները նշեցին, որ նրանք չեն վաճառում ադրբեջանական բենզին։ Իսկ թե ինչ պատճառով է գնանկումը, ընկերությունները չմեկնաբանեցին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Radar Armenia-ի հետ զրույցում Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հարցին, թե ինչո՞ւ է նույն ապրանքը մի տեղում 450, իսկ մյուսում՝ 420 դրամ։

«Տվյալ հարցի վերաբերյալ նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ պարզելու «Սի Փի Էս» ընկերության կողմից ձեռք բերված ադրբեջանական ծագման բենզինի վաճառքի գների ձևավորման հիմնավորվածությունը։ Վերլուծության արդյունքների ամփոփումից հետո հանրությանը կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել էր նա։ 

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը շարունակում են էժանանալ․ Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. «Բենզինի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 510 դր/լ, հիմա՝ 430 դր/լ։ Տարբերությունը՝ 80 դր/լ կամ -15,7%։ Դիզվառելիքի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 480 դր/լ, հիմա՝ 410 դր/լ։ Տարբերությունը՝ 70 դր/լ կամ -14,6%»։

Leave a Comment