2025թ. խոշոր հարկատուները վճարել են նախորդ տարվա համեմատ 173.5 միլիարդ դրամի հարկ

2025թ. խոշոր հարկատուները վճարել են նախորդ տարվա համեմատ 173.5 միլիարդ դրամի հարկ

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։

Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 միլիարդ 12 միլիոն դրամով ավելի։ Իսկ մաքսային մարմին կատարված վճարումները կազմել են ավելի քան 366 միլիարդ 204 միլիոն դրամ։

Ավելի վաղ Radar Armenia-ն հայտնել էր, որ հազար հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը՝ վճարած 77 մլրդ 864 մլն 877 հազար դրամ հարկով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment