Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց 1 ամսով



Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվեց մեկ ամսով, վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26–ի դատական նիստում, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտարարեց  դատավոր Դավիթ Դաբաղյանը։


Հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդել էր երեք ամսով երկարաձգել Սրբազանի կալանքի ժամկետը։


Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից 2 ամսով, այնուհետև ևս 2 ամով երկարաձգվել է կալանքը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչված Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին տ․Թադեն) և Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․Արամը)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment