Ադրբեջանը ակտիվ տեմպերով բնակեցնում է օկուպացված Արցախի Իվանյանի շրջանը


Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակն է ուղարկվել օկուպացված Արցախ:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հերթական խումբն ուղարկվել է օկուպացված Իվանյանի շրջան: Այս փուլում Իվանյանի շրջան է ուղարկվել մոտ 25 ընտանիք՝ թվով 100 մարդ:

Նշվում է, որ փետրվար ամսին ևս Իվանյանի շրջանը ակտիվ կբնակեցվի անտուն ադրբեջանցիներով:


Leave a Comment