Դոնբասում ծանր մարտեր են ընթանում. Ռուսական բանակը նոր տարածքներ է գրավել


Միջազգային


DeepState-ի վերլուծաբանների տվյալներով՝ ռուսական զորքերը առաջ են շարժվել Օրեխովո-Վասիլևկայի մոտակայքում, ինչպես նաև գյուղի ներսում։

«Ռուսական զորքերը առաջ են շարժվել Օրեխովո-Վասիլևկայի մոտակայքում և գյուղի ներսում», – նշել են վերլուծաբանները։

Այս տարածքում Բախմուտ-Սլավյանսկ մայրուղու երկայնքով նույնպես գրանցվել է ռուսական ստորաբաժանումների առաջխաղացում։

Օրեխովո-Վասիլևկան գտնվում է Չասովի Յարից հյուսիս, որտեղ Ռուսաստանը առաջ է շարժվում դեպի Սլավյանսկ-Կրամատորսկ տարածքը:

Նախորդ օրը ռուսական ուժերը դիրքեր են գրավել հարևան գյուղի՝ Վասյուկովկայի մոտակայքում։


Leave a Comment