
Լիբանանի իշխանությունները բողոքի նամակ են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իսրայելական բանակի կողմից շարունակվող հարձակումների կապակցությամբ, հայտարարել է Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը։
Լիբանանի իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ի ԱԽ-ին պարտավորեցնել Իսրայելին կատարել 1701 բանաձևի (2006թ-ից) դրույթները և հրադադարի մասին համաձայնագրի (2024-ի նոյեմբերի 27-ից) պայմանները, այդ թվում՝ դուրս բերել զորքերը գրավված հինգ կետերից, ամբողջությամբ հետ քաշվել դեպի միջազգայնորեն ճանաչված սահման, վերջ դնել խախտումներին և Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ կրկնվող ոտնձգություններին, ազատ արձակել լիբանանցի գերիներին։
Նշենք, որ գիշերը իսրայելական օդուժը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մի քանի շրջանների։