ՀՀ-ում շնչառական վարակներով հիվանդացության ակտիվությունը ցածր է

ՀՀ-ում շնչառական վարակներով հիվանդացության ակտիվությունը ցածր է

26 հունվարի 2026 – 14:40 AMT

PanARMENIAN.Net – 2026 թվականի 4-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.1 անգամ, իսկ նախորդ՝ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.1 անգամ։

Ընդհանուր դեպքերի գրեթե 75.4%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2, H1pdm09 ենթատեսակի հարուցիչներ:

«Այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment