Հնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվել

Հնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվել

Մի շարք հնդկական զլմ-ներ հայտնել են Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում Նիպա վիրուսի բռնկման մասին։ Այս տեղեկությունը տեղական իշխանություններին ստիպել է ձեռնարկել զսպման միջոցառումներ, մոտ 100 մարդ տեղափոխվել է տնային կարանտինի։

Բրիտանական հեղինակավոր The Independen-ը գրում է, որ մեկ հիվանդի վիճակ ծանր է։

Թաիլանդը խստացրել է հիվանդությունների կանխարգելման միջոցառումները մի քանի խոշոր օդանավակայաններում՝ Արևմտյան Բենգալիայից ժամանող զբոսաշրջիկների համար ներդնելով վարակիչ հիվանդությունների սկրինինգ։

Նշենք, որ առաջին անգամ Մալայզիայում 1998 թվականին հայտնաբերված Նիպա վիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դասակարգվում է որպես մահացու հիվանդություն, որը հիմնականում տարածվում է չղջիկների կողմից։ 

Վիրուսը կարող է մարդկանց վրա տարածվել աղտոտված սննդի կամ մարդուց մարդուն ուղիղ փոխանցման միջոցով։ Ներկայումս հիվանդության դեմ որևէ հատուկ բուժում կամ հաստատված պատվաստանյութ չկա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment