Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնում սպասվում է մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 6 աստիճանով, այնուհետև կբարձրանա

Երևանում մառախուղը կշարունակվի

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնում սպասվում է մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 6 աստիճանով, այնուհետև կբարձրանա


ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ 


Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։ 


Հանրապետության տարածքում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 


Քամին հարավարևմտյան 2-5մ/վ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ 


Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:


 


Leave a Comment