Հայաստանի բազմաբնակարան շենքերի 70-80%-ը կառուցվել է մինչև 1980 թվականը և չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության արդի պահանջներին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հայաստանում կառուցվող նոր շենքերը կազմում են ընդհանուր բնակֆոնդի ընդամենը 2%-ը։ Ըստ նրա՝ սեյսմիկ ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է խթանել շինարարության տեմպերը։ «Այս տեմպերով մենք քանի տարի պետք է կառուցապատում իրականացնենք, որ գանք մի մակարդակի, երբ 50-60 տոկոսը կլինի այսօրվա մեր սեյսմիկ պահանջներին համապատասխանող մակարդակի վրա», – ընդգծեց կոմիտեի նախագահը։ Վարդանյանը հայտնեց, որ հաստատվել է շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը, որը նախատեսում է յուրաքանչյուր շենքի մուտքի մոտ QR կոդերի տեղադրում։ Կոդը սկանավորելիս հասանելի է դառնում […]