Բևեռացում և փակուղի. ինչու է քաղաքական դաշտը կորցրել 60 տոկոս ընտրողին – CIVILNET

Նարեկ Սուքիասյան […] Հայաստանում քաղաքական ու պետական ինստիտուտները ցածր վստահություն ունեն։ Հարցումները ամենացածր վստահություն ունեցող ինստիտուտների շարքում ցույց են տալիս հենց Ազգային ժողովը՝ խորհրդարանական հանրապետությունում առաջնային մանդատով օժտված գլխավոր ամբիոնը։ Կուսակցությունները նույնպես այդ շարքերում են։ Եվգենյա Պատուրյանի ու Սառա Մելքոնյանի հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին հանրային վստահություն են կորցրել հենց այն քաղաքական ուժերն ու ինստիտուտները, որոնք պատերազմից ի վեր ներգրավվել են բևեռացման մեջ։ Վստահության և բևեռացման խնդիր է նաև քաղաքական ուժերի հանդեպ ցածր աջակցությունը։ Վերջին չորս-հինգ տարիների հարցումները շարունակաբար ցույց են տալիս իշխող և ընդդիմադիր ուժերի ցածր ու գրեթե անփոփոխ վարկանիշը ու հարցվածների մոտ 60-65 տոկոսի մոտ չկողմնորոշվածությունը […]

Leave a Comment