«Կցանկանայինք կողմերից ակնկալել զսպվածություն». Կրեմլը՝ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածի մասին

Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածը
կնշանակի տարածաշրջանում ապակայունացման հերթական քայլ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել
է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա, անշուշտ, կնշանակի հերթական քայլ, որը կարող
է լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում,- ասել է նա։- Ռուսաստանը շարունակում
է ջանքեր գործադրել լարվածության դեէսկալացիային նպաստելու համար, և այս դեպքում մենք
բոլոր շահագրգիռ կողմերից կցանկանայինք ակնկալել զսպվածություն և կենտրոնացում բացառապես
խաղաղ բանակցությունների վրա՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք հրատապ են թվում»։

 

 

Leave a Comment