Վրաստանի
վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի
հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա: Այս մասին նա հայտարարել է
Միջազգային մաքսային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Կոբախիձեի
խոսքով՝ այս նախագծերն իրականացվում են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և
տարածաշրջանային հաջող համագործակցության օրինակ են։
Նա նաև
նշել է, որ այնպիսի մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են
Արևելք-Արևմուտք արագընթաց ավտոմայրուղին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, չոր
նավահանգիստները, ինչպես նաև Սև ծովի ամենախորջրյա նավահանգիստը՝ Անակլիան,
Վրաստանին հնարավորություն են տալիս դառնալու «բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային հաբ»։