Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ կանադական իշխանությունները չեն կնքի ազատ առևտրի համաձայնագիր Չինաստանի հետ:
«Մենք նման մտադրություններ չունենք Չինաստանի կամ որևէ այլ ոչ շուկայական տնտեսության հետ կապված», – Քարնիի խոսքերն է մեջբերում The Globe and Mail-ը։
Վարչապետը բացատրել է, որ Օտտավայի համապատասխան պարտավորությունները նշված են Կանադայի, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև կնքված եռակողմ առևտրային համաձայնագրում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը 100% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ առաքվող բոլոր կանադական ապրանքների վրա, եթե գործարքը տեղի ունենա։