Երևանում ձնամաքրման աշխատանքները, չնայած անոմալ առատ տեղումներին, ընդհանուր առմամբ գնահատվել են բավարար, սակայն արձանագրվել են մի շարք համակարգային խնդիրներ. Երևանի քաղաքապետարանի հունվարի 26-ի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա շեշտել է նոր մեթոդների անհրաժեշտությունը՝ ձնամաքրման գործընթացը ավելի արագ ու արդյունավետ դարձնելու համար։ Ըստ Ավինյանի՝ փորձը ցույց է տվել, որ գիշերային ժամերին տեղացած առաջին ձյան դեպքում քաղաքային ծառայությունները կարողացել են արագ և արդյունավետ արձագանքել․ առավոտյան հիմնական փողոցներն արդեն իսկ անցանելի էին։ Սակայն իրավիճակը զգալիորեն բարդանում է, երբ ձյունը տեղում է ցերեկային ժամերին՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում։ Քաղաքապետը նշել է, որ ինտենսիվ տեղումներից հետո միջինում 24–36 ժամվա ընթացքում ճանապարհները լիովին անցանելի […]