Այսօր Հունաստանի կենտրոնական Տրիկալա քաղաքի մոտակայքում գտնվող սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնել է տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Ավելի վաղ հրշեջ ծառայության պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ հրդեհի բռնկման պահին գործարանում 13 մարդ է եղել, և նրանցից ութը կարողացել են դուրս գալ օբյեկտից։
Շուրջ 40 հրշեջ մարել են արդյունաբերական օբյեկտը, որտեղ հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հրդեհից առաջ ուժեղ պայթյուն է լսվել։
