Դպրոցների, մանկապարտեզների և ԲԿ-ների կառուցման համար նոր նորմեր են սահմանվել – CIVILNET

Հայաստանում այսուհետ թույլատրվում է ավելի բարձր հարկայնությամբ դպրոցներ, մանկապարտեզներ և բժշկական կենտրոններ կառուցել։ Այս մասին հայտնելց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ամփոփելով 2025-ի գործունեության արդյունքները։ Եթե նախկինում չէր թույլատրվում նախադպրոցոկան հաստատությունները 3 հարկից ավելի կառուցել, ապա նոր նորմերով սահմանվել է, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցների դեպքում թույլատրելի է մինչև 5 հարկ կառուցել, բժշկական կենտրոնները կարելի է կառուցել մինչև 9 հարկ։ «Երկրաշարժադիմացկուն շենքերի շինարարական նորմերի շրջանակներում ավելացրել ենք շենք-շինությունների թույլատրելի հարկայնությունը՝ սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ», – ասաց Վարդանյանը։ Նրա խոսքով՝ սա նաև կարևոր է հողային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու տեսանկյունից։ «Այժմ դպրոցաշինության մեծ ծրագիր է իրագործվում և շահագործման հանձնելուց […]

Leave a Comment