https://arm.sputniknews.ru/20260126/hhum-dprvocneri-hivandanvocneri-shinararutjan-hamar-nvor-nvormer-ksahmanven-inch-e-pvokhvel-98102333.html
ՀՀ–ում դպրոցների, հիվանդանոցների շինարարության համար նոր նորմեր կսահմանվեն. ինչ է փոխվել
ՀՀ–ում դպրոցների, հիվանդանոցների շինարարության համար նոր նորմեր կսահմանվեն. ինչ է փոխվել
Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ նոր նորմ են մշակել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը… 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T12:06+0400
2026-01-26T12:06+0400
2026-01-26T12:13+0400
դպրոց
մանկապարտեզ
հիվանդանոց
շինարարություն
հայաստան
հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1a/81118195_11:0:1590:888_1920x0_80_0_0_910a562ade357070818f4e628a02eca4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նոր նորմեր է սահմանում դպրոցների, բժշկական կենտրոնների համար` թույլ տալով ավելացնել հարկայնությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ամփոփելով 2025 թ. գործունեության արդյունքները:Ըստ կոմիտեի ղեկավարի` սա շատ կարևոր է հողային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար։Վարդանյանը տեղեկացրեց, որ նոր նորմ են մշակել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնելու համար։ Այդպիսով սահմանվել է, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործվեն, որ առավելագույն չափով նվազեցվի մթնոլորտային օդի աղտոտվածությունը կամ արտանետումները։Բացի այդ, կոմիտեն սահմանել է պարտադիր պայման` փոշեճնշիչ, փոշեզսպիչ և ջրային մառախուղ առաջնող սարքավորումների կիրառության համար` բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով։Նրա խոսքով` բոլոր այս ստանդարտները վերցրել են միջազգային փորձից, որի արդյունքում շինարարության գործոնը մթնոլորտային աղտոտվածության հարցում կհասցվի նվազագույնի։Ինչ վերաբերում է խցանումների խնդրի կարգավորմանը, ապա Վարդանյանն ասաց, որ այդ և օդի աղտոտվածության հարցով 20 առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարությանը, որոնք մշակման փուլում են միջգերատեսչական հանձնաժողովում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1a/81118195_208:0:1392:888_1920x0_80_0_0_881c097e8e1bd360718a53087131f5b1.jpg.webp
դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, շինարարություն, հայաստան, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, շինարարություն, հայաստան, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ նոր նորմ են մշակել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նոր նորմեր է սահմանում դպրոցների, բժշկական կենտրոնների համար` թույլ տալով ավելացնել հարկայնությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ամփոփելով 2025 թ. գործունեության արդյունքները:
«Երկրաշարժադիմացկուն շինարարական նորմերի սահմաններում ավելացրել ենք շենքերի–շինությունների հարկայնությունը, սակայն սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ։ Օրինակ` եթե նախկինում նախադպրոցական հաստատությունները չէր կարելի 3 հարկից ավելի կառուցել, ապա նոր նորմերով սահմանել ենք, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցները` մինչև 5 հարկ կառուցել, բժշկական հաստատությունները` մինչև 9 հարկ»,– հայտարարեց նա։
Ըստ կոմիտեի ղեկավարի` սա շատ կարևոր է հողային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար։
Վարդանյանը տեղեկացրեց, որ նոր նորմ են մշակել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնելու համար։ Այդպիսով սահմանվել է, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործվեն, որ առավելագույն չափով նվազեցվի մթնոլորտային օդի աղտոտվածությունը կամ արտանետումները։
«Օրինակ` պահանջ է սահմանվել, որ շինհրապարակի ներսի ճանապարհները պետք է պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք ճանապարհներ չեն ծառայում, ունեն հողային մակերես, պետք է խճապատված լինեն, որպեսզի շարժումների, քամիների ընթացքում փոշի չբարձրանա, արտանետումներ չլինեն, միջավայրը չաղտոտվի, չփոշոտվի»,– ընդգծեց պաշտոնյան։
Բացի այդ, կոմիտեն սահմանել է պարտադիր պայման` փոշեճնշիչ, փոշեզսպիչ և ջրային մառախուղ առաջնող սարքավորումների կիրառության համար` բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով։
Նրա խոսքով` բոլոր այս ստանդարտները վերցրել են միջազգային փորձից, որի արդյունքում շինարարության գործոնը մթնոլորտային աղտոտվածության հարցում կհասցվի նվազագույնի։
Ինչ վերաբերում է խցանումների խնդրի կարգավորմանը, ապա Վարդանյանն ասաց, որ այդ և օդի աղտոտվածության հարցով 20 առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարությանը, որոնք մշակման փուլում են միջգերատեսչական հանձնաժողովում։