
«Էս կառավարության անդամները, որ վաղը մյուս օր չեն լինելու, եթե չպատժվեցին, ուրեմն էլի նույն ճանապարհով ենք գնում, իսկ եթե պատժվեցին, ուրեմն երկրում ինչ-որ բան է փոխվել»,- 168TV-ի եթերում ասել է դերասան Լևոն Հարությունյանը՝ հավելելով. «Ո՞նց կարելի է հայրենիքի ինչ որ մասը տալ ու մնալ անպատիժ, ո՞նց կարելի է հինգ հազար հոգու գլուխ ուտել ու մնալ անպատիժ, ո՞նց կարելի է թոշակառուին ստորացնել… Պիտի լինի պատիժ, որ նոր սերունդը հասկանա, որ էս երկրեւմ պատիժ հասկացողություն կա»: