Տեր Եսայի․ Բացահայտ կեղծիք է, թե Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍՆ-ին հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել

Տեր Եսայի․ Բացահայտ կեղծիք է, թե Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍՆ-ին հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել

26 հունվարի 2026 – 11:47 AMT

PanARMENIAN.NetՏեր Եսայի քահանա Արթենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Մայր Աթոռը չի մերժել ԿԳՄՍՆ-ին հոգևոր երաժշտության փառատոն անցկացնելու հարցում:

Նա պարզաբանել է, որ հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից:

«Իշխանական մի պատգամավոր հայտարարում է, թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել:

Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից։

Այս առնչությամբ պարզաբանում տրվել է, ուստի պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին։ Նման վարքագիծը հարվածում է նախևառաջ մեր պետությանը, պետական կառույցներին, որոնց հետ գործակցությունը, ցավոք, հետևողականորեն ոչնչացվում է»,-ասվում է գրառման մեջ:

2024-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգով:

Leave a Comment