ԱՄՆ-ում ձմռան ամենախիստ սառնամանիքը խլել է առնվազն 11 մարդու կյանք, միլիոնավորները մնացել են առանց էլեկտրաէներգիայի, խաթարվել է ավիահաղորդակցությունն ու կրթական գործընթացը, հայտնել է BBC-ն։
Նշվում է, որ մոտ 90 մլն մարդ գտնվում է ծայրահեղ ցրտի նախազգուշացումների ներքո։ Իշխանությունները մտահոգություն են հայտնում հատկապես ապաստարան և էլեկտրաէներգիա չունեցող քաղաքացիների անվտանգության հարցով, քանի որ սառնամանիքը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
Սառույցի և ձյան հետևանքով ԱՄՆ-ի միջատլանտյան և հարավային շրջաններում ավելի քան 1 մլն բաժանորդ մնացել է առանց հոսանքի։ Միաժամանակ ավիափոխադրումները կաթվածահար են եղել, ընդհանուր առմամբ չեղարկվել է ավելի քան 17 հազար չվերթ։
Մի շարք խոշոր քաղաքներում դպրոցները երկուշաբթի օրը չեղարկել են դասերը կամ անցել հեռավար ուսուցման։ Ընդհանուր առմամբ 15 նահանգում ձյան շերտը հասել է առնվազն 30 սմ-ի։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ-ի Մեն նահանգում ձնաբքի պատճառով ինքնաթիռ է կործանվել
