Ֆիլիպինների
հարավում խորտակվել է բեռնա-ուղևորատար M/V Trisha Kerstin 3 լաստանավը։
Պաշտոնական ցուցակների
համաձայն՝ նավում գտնվում էին 332 ուղևոր և
անձնակազմի 27 անդամ (ընդհանուր առմամբ 359 մարդ): Նավը աղետի ազդանշան է ուղարկել
տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:50-ին և կարճ ժամանակ անց խորտակվել է ափից մոտավորապես
մեկ ծովային մղոն հեռավորության վրա։
Այս պահի դրությամբ հաստատվել
է 15 մարդու մահ: Փրկարարներին հաջողվել է փրկել 316 մարդու: Եվս 28-ից 43 մարդ (տվյալները
ճշտվում են) համարվում են անհետ կորած։
Նավաբեկության վայրում
շարունակվում է լայնածավալ որոնողա-փրկարարական գործողությունը: Գործի են դրվել Առափնյա
պահպանության նավերը և Ռազմածովային ուժերը, «Black Hawk» ուղղաթիռներ և տեղի ձկնորսական
նավակներ: