Ավտովթարից հետո հրապարակվել է Ադամ Կադիրովը է առաջին գրառումը՝ «Գահերի խաղը» սերիալի մեջբերումներով – CIVILNET

Ելիզավետա Չուխարովա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդին՝ Ադամ Կադիրովը, Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որը նրա առաջին ակտիվությունն է սոցիալական ցանցերում ավտովթարից հետո, որը տեղի էր ունեցել անցած շաբաթ։ Տեսանյութում, որը ցուցադրված է դանդաղ շարժումով, Ադամ Կադիրովը նստած է բազկաթոռին՝ գլխին կովբոյական գլխարկ։ Ֆոնին հնչում է չեչեն երգիչ Թիմուր Մուցուրաևի «Նրանք հեռացան» երգը։ Երգը Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական․ համապատասխան ցանկում այն նշված է այլ անվան տակ՝ «Հիշողության պատկերասրահ»։ Այն հայտնի է նաև երրորդ անունով՝ «Նահատակները դատաստանի օրը»։ Տեսանյութի վրա հնչում է «Գահերի խաղը» սերիալի կերպար Էդուարդ Սթարկի խոսքը. «Կարծում ես, թե […]

Leave a Comment