Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իշխանությունների եկեղեցաքանդ գործերի մեջ ուզում են ներքաշել նաև գնդերեցներին, սակայն բանակի հոգևորականներն ավելի ամուր են չեն ներքաշվում այդ կեղտոտ խաղերի մեջ:
Մամուլից տեղեկացա, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծել գնդերեցների և Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման շուրջ, ճնշումներ են գործադրել «պետական ծառայության դիսցիպլինա» անվան տակ և այլն:
Կարծեմ՝ ՀՀ ՊՆ-ն պատասխանատու է բանակի մարտունակության ու Հայաստանի անվտանգության ապահովման համար, ոչ թե եկեղեցաքանդ գործունեությամբ զբաղվելու և գնդերեցների վրա վարչական լծակներ գործադրելու։
Երբ ՊՆ-ն շեղվում է իր հիմնական առաքելությունից, տուժում է ոչ թե Եկեղեցին, այլ պետության անվտանգությունը։ Մնացածը` արդեն հետևանք է։
Իսկ մինչ Հայոց ՊՆ-ում գնդերեցների դեմ ճնշում ու լարվածություն են սերմանում, այլ երկրներում զբաղված են զինվելով, բանակ կառուցելով ու անվտանգություն ամրապնդելով։ Մասնավորապես Թուրքիայի, Ադրբեջանի ՊՆ-ներում, Վրաստանի ու Իրանի ՊՆ-ներում ակտիվությունը ուղղված է սպառազինության, բանակի մարտունակության բարձրացման ու մոբիլության կատարելագործման վրա: