«Հուսով եմ՝ ամերիկացի զինվորները հասցրել են հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին». Ազիզին ԱՄՆ-ին նախազգուշացրել է «սխալ թույլ չտալ»

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիկացի զինվորները
պետք է «հրաժեշտ տան իրենց ընտանիքներին», եթե ԱՄՆ-ն «սխալ թույլ տա», Х սոցիալական
ցանցում գրել է Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«Հուսով եմ, որ եթե Ամերիկան, հիմնվելով մոլորված
նախագահի սխալ հաշվարկների վրա, որևէ սխալ թույլ տա, ապա տարածաշրջանում նրանց զինվորներն
արդեն հասցրել են հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Աբրաամ Լինքոլն» ավիակիրների
խումբը ժամանել է Իրանի ափերի մոտ։

 

 

Leave a Comment