Ուկրաինական դրոնները Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում գրոհ են իրականացրել, տեղեկացել են տարածաշրջանի օպերատիվ շտաբում։
Անօդաչուների բեկորներն ընկել են երկու ձեռնարկությունների տարածքում, տեղի են ունեցել հրդեհումներ։ Տուժել է մեկ մարդ, նրան հոսպիտալացրել են վնասվածքով, որը կյանքին չի սպառնում, նշել են օպերատիվ շտաբում։
Դրոնների բեկորները վնասել են նաեւ յոթ մասնավոր տներ, տուժածներ չկան։
Ուկրաինական թելեգրամ-ալիքների տվյալներով՝ Կուբանի Սլավյանսկում գրոհի է ենթարկվել նավթավերամշակման գործարանը, հավանաբար խոսքը «Սլավյանսկ-Էկո»-ի մասին է։
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում խոցվել են 34 ուկրաինական անօդաչուներ։ ՀՕՊ ուժերը խփել են նաեւ չորս դրոն Ազովի ծովում եւ մեկական՝ Բրյանսկի եւԿալուգայի մարզերում։ Տուժածների մասին չի տեղեկացվում։