«Ճանապարհատրանսպորտային վթարների թիվը կայուն ձևով նվազում է։ Եթե համեմատանք, ապա 2024-ին 2023-ի համեմատ գրանցվել է ավելի քիչ զոհ, իսկ 2025-ին 2024-ի համեմատ՝ 50-ով ավելի քիչ զոհ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել:
Վերլուծելով զոհերի թվի նվազման պատճառները՝ կառավարությունում եկել են այն եզրակացության, որ պատճառներից մեկն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական վկայականից զրկելն է։
«Պարզ է, որ սա ոչ մեկի համար հեշտ որոշում չէ, ես նամակներ եմ ստանում վարորքներից, միջնորդում են, որ շուտ վերականգնվի իրենց վարորդական իրավունքը։ Այո, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք խմած վարելու հետևանքով զրկել ենք վարորդական իրավունքից, բայց մենք պայմանական 95 մարդու կյանք փրկել ենք»,-ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ չնայած կան այդ որոշումից դժգոհ մարդիկ, բայց պետք է լինի կոնսենսուս, որ խմած վիճակում մեքենա վարողները պետք է զրկվեն վարորդական վկայականից։