
Բրազիլիայում կայծակի հարվածի հետևանքով առնվազն 72 մարդ է տուժել, հայտնում է G1-ը։
«Կիրակի կեսօրին բողոքի ակցիայի մասնակիցները վնասվածքներ են ստացել կայծակի հարվածից և տեղափոխվել հիվանդանոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հավաքվածները սպասում էին Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի (27 տարվա ազատազրկման է դատապարտված՝ հեղաշրջման փորձ կատարելու համար) կողմնակիցների երթին։