
Ֆիլիպինների հարավում այսօր ավելի քան 350 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել, որի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել է, իսկ 28-ը՝ անհետ կորած են համարվում, 316 մարդ փրկվել է:
AFP-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ MV Trisha Kerstin 3 նավը աղետի ազդանշան է տվել մոտավորապես ժամը 1:50-ին, Մինդանաո կղզու հարավարևմտյան ծայրամասում գտնվող Զամբոանգա Սիթի նավահանգստից դուրս գալուց ավելի քան չորս ժամ անց։
«Մենք առայժմ չենք կարող ասել խորտակման պատճառը, բայց մեզ հանձնարարվել է վթարի հետաքննություն անցկացնել՝ պատճառը պարզելու համար», – AFP-ին հայտնել է առափնյա պահպանության հրամանատար Ռոմել Դուան:
«Այս պահին մենք կենտրոնացած ենք փրկարարական աշխատանքների վրա», – ասել է Դոան:
Ֆիլիպիններում ամեն տարի տասնյակ մարդիկ են մահանում լաստանավային վթարներից: