Իսրայելը շարունակումէ հարվածներ հասցնել Լիբանանին. կան զոհեր և վիրավորներ


Միջազգային


Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահի» թիրախների դեմ նոր հարվածների մասին։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Հեզբոլլահի կողմից հրադադարի համաձայնագրի բազմիցս խախտումներին ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջաններում «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին», – ասվում է հայտարարության մեջ։

Լիբանանյան մի շարք աղբյուրներ նշում են, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:


Leave a Comment