Ստորագրվել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

Ստորագրվել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերությանգործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը: 

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: 

Կողմերն ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացածբ անակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: 

Անդրադարձ է  կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարությաննախկին շենքի հետ կապված ծրագրերին: 

Նշենք, որ «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերությունն իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը 30 տարի ժամկետով՝ սկսած 2002 թվականից: Ընկերությունը կառավարում է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: 

«Արմենիա -Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի սեփականատերն է արգենտինական AmericanInternational Airports ընկերությունը, որը հանդիսանում է Corporación AméricaS.A.-ի դուստր ձեռնարկությունը, այն պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։

Leave a Comment