Վենեսուելայում ևս 80 քաղբանտարկյալ է ազատ արձակվել

Վենեսուելայում ևս 80 քաղբանտարկյալ է ազատ արձակվել

Վենեսուելայում տարբեր բանտերից ԱՄՆ-ի ճնշման տակ ազատ են արձակվել առնվազն 80 քաղբանտարկյալ. հայտնել են երկրի առաջատար իրավապաշտպան կազմակերպությունից Foro Penal-ից։

Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը վերջերս հայտարարել էր, որ նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից հետո ազատ են արձակվել ավելի քան 600 քաղաքական բանտարկյալն, որոնք բանտարկվել էին նրա ռեժիմի օրոք։

Սակայն Foro Penal-ը պնդում է, որ այդ թիվը գերագնահատված է։ Կազմակերպության տվյալներով՝ հունվարի 8-ից մինչ այսօր (վերջին ալիքը չհաշված) ազատ է արձակվել ընդամենը 156 մարդ։ Նրանց թվում են ներքին ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև Իսպանիայի առնվազն հինգ քաղաքացի։

Մադուրոյի բազմաթիվ քննադատներ ձերբակալվել են 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ նա հայտարարել է իր հաղթանակի մասին, թեև ընդդիմությունը և բազմաթիվ երկրներ կասկածի տակ են դրել արդյունքները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment