Որքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան

Որքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան

Վերջին տարիներին ավելացել է Հայաստան հեղուկ գազի ներկրման ծավալները։

Radar Armenia-ն ՊԵԿ-ից տեղեկացավ, որ 2025թ. ընթացքում ՀՀ է ներկրվել 283․742 տոննա հեղուկ գազ, մինչդեռ 2022թ. ներկրված գազի ծավալը կազմել է 90․257 տոննա։

Հեղուկ գազը հիմնականում ներկրվել է ՌԴ-ից ու Իրանից, բայց հեղուկ գազ է ներկրվել նաև Իրաքից, ԱՄԷ-ից, Վրաստանից, անգամ՝ Չինաստանից, Լիխտենշտայնից, Գերմանիայից ու Լեհաստանից։

 

2022թ. ներկրվել է 90․257 տ., որից ՌԴ-ից՝ 81.503 տ., Իրանից՝ 8.350 տ

2023թ․՝ 143․758 տ, որից ՌԴ-ից՝ 138․116 տ, Իրանից՝ 4757 տ

2024թ.՝ 218․865 տ, որից ՌԴ-ից՝ 210․087, Իրանից՝ 8102

2025թ.՝ 283․742 տ, որից ՌԴ-ից՝ 268․457 տ, Իրանից՝ 12․125 տ

Գնահատեք հոդվածը

Leave a Comment