Ամերիկացի լեռնագնացը բարձրաձել է «Թայբեյ 101» երկնաքերը՝ առանց պաշտպանիչ պարանների

Ամերիկացի լեռնագնաց Ալեքս Հոննոլդը բարձրացել է «Թայբեյ 101» երկնաքերը՝ առանց պաշտպանիչ պարանների ու անվտանգության ցանցերի։ Աշխարհի ամենաբարձր շենքերից մեկի բարձրությունը նա հաղթահարել է 1 ժամ 31 րոպեում։

508 մետր բարձրությամբ «Թայբեյ 101»-ը, որը համարվում է հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր, 2004-ից 2010 թվականներին աշխարհի ամենաբարձր շենքն էր։ Այժմ այն իր դիրքը զիջում է Դուբայի «Բուրջ Խալիֆա»-ին։

Ալեքս Հոննոլդի վերելքը կազմակերպել և ուղիղ եթերում ցուցադրել էր Netflix-ը։ Ողջ ընթանցքում շենքի ներսից և դրսից նրան հետևել ու ոգևորել են երկրպագուները։

«Շատ քամոտ էր», – երկնաքերի գագաթին իրեն դիմավորող կնոջը ասել է լեռնագնացը։

Վերելքից հետո լրագրողների հետ զրույցում Հոննոլդը ասել է, որ այն մեկ օրով հետաձգվել էր՝ անձրևոտ եղանակի պատճառով։

Leave a Comment