Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ





Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի խմբային փուլի երկրորդ խաղում 5:4 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ։ Մեր թիմը  B խմբում 6 միավորով ապահովեց առաջին տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ ։

Առաջին խաղում Հայաստանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել ուկրաինացիների նկատմամբ։

Երրորդ տուրում Հայաստանի թիմը հունվարի 28-ին կմրցի Լիտվայի թիմի հետ, բայց այդ հանդիպման արդյունքն արդեն էական չէ։

Չնայած ուկրաինական կողմի բողոքին ՈւԵՖԱ-ն չի որակազրկել Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովին։ Այդ մասին հայտնում է Sportaran.com–ը։

Ըստ կայքի, ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինը չեղարկել է հարձակվողին մեկ խաղով հեռացնելու իր նախնական որոշումը:

Ուսումնասիրելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը, որը ներառում էր խաղից կադրեր, որոնցում հստակ երևում է, որ Նևեդրովը չի արտասանում իրեն վերագրվող խոսքերը, ՈւԵՖԱ-ն վերանայել է գործը և հանել որակազրկումը:

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել ֆուտբոլիստին մեկ տարի պայմանական որազրկելու մասին: Խախտման դեպքում Նեվեդրովը կստանա երկխաղյա որակազրկում, իսկ այսօր նա կմասնակցի ԵԱ-ի երկրորդ փուլի հանդիպմանը Չեխիայի հավաքականի դեմ:

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment