2 զոհ, 1 վիրավոր Գորիսում․ ՆԳՆ

Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. հայտնում է ՆԳՆ-ն։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ 24News-ը գրել էր, որ զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում, սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ։

Leave a Comment