Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանն այսօր կդառնար 100 տարեկան

Բաժանորդագրվել

Հետախույզի ծննդյան առիթվ ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը ներկայացրել է նրան նվիրված ««Անիտա» ծածկանվամբ» փաստագրական ֆիլմը։

Այսօր լրացավ խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի ծննդյան 100-ամյակը։

Նա ռազմաճակատ է մեկնել 16 տարեկանում և իր ամուսնու՝ Գևորգի հետ միասին անձնվիրաբար ծառայել է Հայրենիքին մինչև պատերազմի ավարտը: Գոհար Լևոնովնան արժանացել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի, Պատվո շքանշանների և պետական այլ պարգևների:

Լեգենդար հետախույզի ծննդյան առիթվ ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը տելեգրամյան ալիքում ներկայացրել է նրան նվիրված ««Անիտա» ծածկանվամբ» փաստագրական ֆիլմը, որը նկարահանվել է հենց Գոհար Լևոնովնայի մասնակցությամբ և պատմում է սիրո, հավատարմության ու մասնագիտական պարտքի մասին:

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան արդեն անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի հետախուզական խմբին։

Նա վախճանվել է 2019 թվականի նոյեմբերի 25–ին` 93 տարեկանում։

«Մեծացանք, քիչ–քիչ սեր առաջացավ». ԱԱԾ–ն Գոհար Վարդանյանին նվիրված տեսանյութ է պատրաստել

Leave a Comment