https://arm.sputniknews.ru/20260125/ankaran-herqel-e-damaskvosi-odanavakajanum-turqakan-razmakan-radari-masin-lurery-98087817.html
Անկարան հերքել է Դամասկոսի օդանավակայանում թուրքական ռազմական ռադարի մասին լուրերը
Անկարան հերքել է Դամասկոսի օդանավակայանում թուրքական ռազմական ռադարի մասին լուրերը
Sputnik Արմենիա
Վարչակազմից պարզաբանել են, որ Դամասկոսի օդանավակայանում տեղադրված օդային երթևեկության կառավարման ռադիոլոկացիոն համակարգն օգտագործվում է բացառապես քաղաքացիական… 25.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-25T17:31+0400
2026-01-25T17:31+0400
2026-01-25T17:31+0400
թուրքիա
ռադար
դամասկոս
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/205/67/2056748_0:160:3076:1890_1920x0_80_0_0_f39bf7da50bbc5f7055369ebfb1560c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է այն լուրերը, թե Անկարան իբր ռադիոլոկացիոն համակարգ է տեղակայել Դամասկոսի միջազգային օդանավակայանում՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Վարչակազմից պարզաբանել են, որ Դամասկոսի օդանավակայանում տեղադրված օդային երթևեկության կառավարման ռադիոլոկացիոն համակարգն օգտագործվում է բացառապես քաղաքացիական նպատակներով։ Թուրքական կողմի տվյալներով՝ սարքավորումը տեղադրվել է սիրիական իշխանությունների հարցումներին և կարիքներին համապատասխան և ուղղված է օդային տարածքի վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև թռիչքների անվտանգության ապահովմանը։Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նման հաղորդագրությունները սպեկուլյատիվ բնույթ են կրում և նպատակ ունեն խաթարել Թուրքիայի հարաբերությունները բարեկամ, եղբայրական և հարևան պետությունների հետ։ Իշխանությունները հորդորել են նշանակություն չտալ նման հրապարակումներին։
թուրքիա
դամասկոս
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/205/67/2056748_173:0:2904:2048_1920x0_80_0_0_ccbe58e25c1169fc3047049eaa8a0d5f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռադար, դամասկոս, սիրիա
թուրքիա, ռադար, դամասկոս, սիրիա
Բաժանորդագրվել
Վարչակազմից պարզաբանել են, որ Դամասկոսի օդանավակայանում տեղադրված օդային երթևեկության կառավարման ռադիոլոկացիոն համակարգն օգտագործվում է բացառապես քաղաքացիական նպատակներով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է այն լուրերը, թե Անկարան իբր ռադիոլոկացիոն համակարգ է տեղակայել Դամասկոսի միջազգային օդանավակայանում՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Պնդումները, թե Թուրքիան ռադիոլոկացիոն համակարգ է տեղադրել Դամասկոսի միջազգային օդանավակայանում՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար, ապատեղեկատվություն են պարունակում»,-ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
Վարչակազմից պարզաբանել են, որ Դամասկոսի օդանավակայանում տեղադրված օդային երթևեկության կառավարման ռադիոլոկացիոն համակարգն օգտագործվում է բացառապես քաղաքացիական նպատակներով։ Թուրքական կողմի տվյալներով՝ սարքավորումը տեղադրվել է սիրիական իշխանությունների հարցումներին և կարիքներին համապատասխան և ուղղված է օդային տարածքի վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև թռիչքների անվտանգության ապահովմանը։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նման հաղորդագրությունները սպեկուլյատիվ բնույթ են կրում և նպատակ ունեն խաթարել Թուրքիայի հարաբերությունները բարեկամ, եղբայրական և հարևան պետությունների հետ։ Իշխանությունները հորդորել են նշանակություն չտալ նման հրապարակումներին։