
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կկայանա փետրվարի 1-ին Աբու Դաբիում, հայտնել է Axios-ը։
Ըստ հրապարակման՝ ամերիկացի պաշտոնյաները Աբու Դաբիում անցկացված նախորդ քննարկումները Ուկրաինայի շուրջ արդյունավետ են որակել։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել են եռակողմ բանակցությունների ձևաչափին, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է այն մասին, որ կողմերը հավատում են առաջընթացի հնարավորությանը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման համար դժվար և երկար ճանապարհ է սպասվում:
«Մենք սկզբից էլ ասել ենք, որ առջևում շատ դժվար և երկար ճանապարհ է սպասվում։ Որ սա արագ ճանապարհ չէ»,-ասել է Պեսկովը։