Aurora News | Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցածին:

«Այսինքն Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն, դրա համար է երևի, որ հայկական հոգևոր երաժշտության փառատոնի համար եկեղեցի չէր տրամադրում Կտրիճը»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Թալինի բնակիչ Սարգիս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում բողոքի ակցիա է կազմակերպել՝ հնչեցնելով ադրբեջանական հայտնի «Նոլդու Փաշինյան» երգը։

Leave a Comment