Ուկրաինական կողմի բողոքից հետո ՈւԵՖԱ-ն չի որակազրկել ֆուտզալի Հայաստանի հավաքականի և «Տյումենի» խաղացող Դենիս Նևեդրովին, հայտնում է Матч ТВ-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Ուկրաինական կողմը «Եվրո-2026»-ի եզրափակիչ փուլի Հայաստան-Ուկրաինա խաղից հետո պահանջել էր մարզիկի նկատմամբ պայմանական միջոցներ կիրառել՝ նրան մեղադրելով վիրավորանքներ հնչեցնելու մեջ։
Ըստ աղբյուրի, ի սկզբանե որոշում է կայացվել ֆուտբոլիստին որակազրկել և արգելել մասնակցել մեկ խաղի, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումից հետո ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինը որոշում է կայացրել չեղարկել որակազրկման որոշումը։
ՈւԵՖԱ-ի որոշմամբ, ըստ աղբյուրի, եթե Նեվեդրովի նկատմամբ 1 տարվա փորձաշրջան է սահմանվել․ եթե նա այդ ընթացքում կարգապահության խախտում թույլ տա, կզրկվի 2 խաղի մասնակցելու իրավունքից։
Ուկրաինայի բողոքում նշվում էր, որ ֆուտբոլիստը եզրափակիչ սուլիչից հետո վիրավորանքներ է հնչեցրել մրցակից թիմին, ինչպես նաև Instagram-ում վիրավորական էմոջիներ է տեղադրել։
