Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության լուծման հարցում արագ առաջընթաց կլինի, եթե կյանքի կոչվի տարածքային վեճի վերաբերյալ «Անքորիջի բանաձևը»։ Այս մասին նա նշել է լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Ըստ Reuters գործակալության՝ այս բանաձևը ենթադրում է Դոնբասի ամբողջ տարածքի անցումը Ռուսաստանի վերահսկողության տակ և այլ ուղղություններում ներկայիս առաջնագծի սառեցում։ Պեսկովի համոզմամբ՝ հենց այս պայմանների իրագործումը թույլ կտա ապահովել կարգավորման գործընթացի դինամիկ զարգացումը։