
Ինդոնեզիայի Մունա կղզու Լիանգ Մետանդունո քարանձավում մարդաբանները հայտնաբերել են մինչ օրս ամենահին ժայռապատկերը՝ օխրայով գծագրված ձեռքերի երկու ուրվագծեր, որի տարիքը 60.9 հազար և 67.8 հազար տարի է։ Այն մի քանի հազար տարով հետ է մղում նկարչական արվեստի առաջացման ժամանակը, հայտնել է Ավստրալիայի Գրիֆիթի համալսարանի մամուլի ծառայությունը:
«Պարզվում է, որ Սուլավեսին և նրա հարևան կղզիները հնագույն ժողովուրդների նկարչական մշակույթի ամենավաղ և ամենահարուստ կենտրոններից էին, որը Զոնդյան կղզիներում ձևավորվել է առնվազն 67,800 տարի առաջ։ Այս բացահայտումը ընդգծում է Սուլավեսիի և Նոր Գվինեայի միջև գտնվող ինդոնեզական այլ կղզիների հետագա հնագիտական ուսումնասիրության կարևորությունը», – ասել է Գրիֆիթի համալսարանի պրոֆեսոր Մաքսիմ Օբերը։