
«Քահանաները ուխտ են արել, ստացել են հոգևոր կրթություն, ստացել են շնորհ՝ ի վերջո ձեռնադրվել՝ քաջություն ունենալու համար։ Սակայն քահանաներն ունեն նաև ընտանիքներ, երեխաներ, որոնք այսօր տառապում են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով քահանաների նկատմամբ գործադրվող ճնշումներին:
«Ի՞նչ անենք՝ «բարենորոգումը» կառուցե՞նք մարդկանց տառապանքների, տանջանքների, լացի ու տագնապի վրա։ Ես տեսել եմ՝ ոնց են լացում, ոնց են տագնապի մեջ:
Ովքեր պաշտոններ ունեն, շփումներ եղել են, որպեսզի ազդեն քահանաների վրա»,- ընդգծել է Հայր Ռուբենը: