«Քաղաքական գործիչների խեղճ սերունդ». Պեսկովը` Եվրոպայի և Թրամփի մեթոդների մասին

https://arm.sputniknews.ru/20260125/qaghaqakan-gvortsichneri-kheghtsh-serund-peskvovy-evrvopaji-ev-trampi-metvodneri-masin-98085090.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96541008_179:0:2908:2047_1920x0_80_0_0_002455cf00fb4a471414e06bcb3e4552.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, եվրոպա, դմիտրի պեսկով, ամն, դոնալդ թրամփ

ռուսաստան, եվրոպա, դմիտրի պեսկով, ամն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների ներկայիս ճգնաժամը կուտակված հակասությունների, կեղծավորության և եվրոպական վերնախավերի քաղաքական թուլության վառ արտացոլումն է։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշխարհն այսօր արմատապես փոխվել է և շարունակում է շարժվել վերափոխությունների հետագծով: Նրա խոսքով՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկել ներկայիս միջազգային գործընթացներն ու հակամարտությունները:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որը դրամատիկ կերպով փոխվել է և շարունակում է փոփոխությունների հետագիծը»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերություններում ստեղծված իրավիճակը՝ Պեսկովը նշել է, որ տեղի ունեցողը Եվրոպայում տասնամյակներ շարունակ գերիշխող երկակի ստանդարտների և կեղծավորության քաղաքականության ուղիղ հետևանքն է։ Հենց դրանով է նա բացատրում եվրոպական առաջնորդների կտրուկ և նյարդային արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նամակագրության հրապարակմանը:

«Շատ հատկանշական է, որ եվրոպացիները բառացիորեն «ծառս եղան» Թրամփի և Մակրոնի նամակագրության հրապարակումից հետո: Բայց երբ Մակրոնն ինքն էր հրապարակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, նման արձագանք չեղավ»,- նշել է Պեսկովը:

Ըստ նրա՝ Եվրոպայում այսօր իշխանության ղեկին է քաղաքական գործիչների մի «խեղճ սերունդ», որոնք հակված են երկակի ստանդարտների և ի վիճակի չեն դիմակայել ԱՄՆ առաջնորդի հարձակողական ոճին: Պեսկովն ընդգծել է, որ Թրամփը փորձառու քաղաքական գործիչ է, որի հետ եվրոպական վերնախավերը պատրաստ չեն հավասար երկխոսություն վարել:

Խոսելով հենց Թրամփի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը նրան բնութագրել է որպես քաղաքական գործիչ, որը գործում է «կոշտ և անողոք բիզնեսի» տրամաբանությամբ: Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ նախագահն առաջին հերթին պաշտպանում է սեփական երկրի շահերը՝ որպես արտաքին քաղաքականության հիմնական գործիք օգտագործելով ուժն ու ճնշումը։

«Թրամփը փորձառու քաղաքական գործիչ է, որն իր մոտեցումները խարսխում է դաժան, անողոք բիզնեսի սկզբունքների վրա: Նա առաջին հերթին պաշտպանում է իր երկրի շահերը»,- հայտարարել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ մեթոդները, որոնցից օգտվում է ԱՄՆ առաջնորդը, չեն համընկնում Ռուսաստանի` բազմաբևեռ աշխարհի տեսլականի հետ: Պեսկովը Թրամփի մոտեցումը նկարագրել է որպես հարցերը ուժով լուծելու ձգտում։

«Ռուսերենում դա կոչվում է «ծնկի վրայով կոտրել» (нагибать через колено)»,- ասել է նա՝ խոսելով ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական մեթոդների մասին:

Ընդհանուր առմամբ, Պեսկովի խոսքով, ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների ներկայիս ճգնաժամը կուտակված հակասությունների, կեղծավորության և եվրոպական վերնախավերի քաղաքական թուլության վառ արտացոլումն է։

Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, այն տևել է 3.5 ժամ. Ուշակով

Leave a Comment