Թրամփը խոսում է ուժի միջոցով հարցերի լուծման մասին․ Պեսկով

Թրամփը խոսում է ուժի միջոցով հարցերի լուծման մասին․ Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ քաղաքականության մեջ կիրառվող մեթոդները լիովին չեն համընկնում բազմաբևեռ աշխարհի ձևավորման վերաբերյալ Ռուսաստանի որդեգրած ուղեգծի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Թրամփը, այնուամենայնիվ, կողմնակից է հարցերը լուծել, ռուսերեն ասած, «ծնկի բերելով»։ Նա խոսում է ուժի միջոցով հարցերի լուծման մասին, իսկ մեր լեզվով դա նշանակում է՝ ստիպել խոնարհվել։ Իսկ նրանք, ովքեր խոնարհվում են, հետո էլ շարունակելու են խոնարհվել։ Գլխավորը՝ դա մեզ հետ չանելն է»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ այսօր աշխարհը կտրուկ փոխվել է և շարունակում է իր փոփոխությունների հետագիծը։ Նրա խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչների ներկայիս, աղքատացած սերունդն անկարող է դիմադրել Թրամփի ինքնահաստատմանը և ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ստեղծված իրավիճակը Եվրոպայում տարիներ շարունակ տիրող երեսպաշտության արդյունք է։

Եվրոպան ապստամբեց Թրամփի կողմից Մակրոնի հետ իր նամակագրության հրապարակման դեմ, բայց նման արձագանք չեղավ, երբ Մակրոնը հրապարակեց Պուտինի հետ նրա զրույցը»,- ասել է նա Զարուբինին տված հարցազրույցում։

Leave a Comment