Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորե՞լ է. պաշտպանի մեկնաբանությունը

https://arm.sputniknews.ru/20260125/arshak-srbazani-gvortsvov-ireghen-apacujcy-kvorel-e-pashtpani-meknabanutjuny-98083732.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405410_0:0:1333:1000_1920x0_80_0_0_b9e8983900ea684574df42d3c2ee0a01.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արշակ սրբազան, արսեն բաբայան

հայաստան, արշակ սրբազան, արսեն բաբայան

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցը կորել է։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Խոսքը վերաբերում է թմրանյութով գլանակին, որը հայտնաբերվել է դեռ 2018 թվականին կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնող անձանցից մեկի պայուսակում։

«Թմրախոտի գլանակը Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է։ Մեզ ասացին,որ այս գործը քննող քննիչները, ինչպես նաև վարչության պետը ահը սրտներում սպասում են, որ պատժվելու են, գուցե անգամ աշխատանքից ազատվեն, որովհետև չկա իրեղեն ապացույցը, չկա գործը»,– գրում է լրատվամիջոցը։

Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը Sputnik Արմենիային ասաց, որ նախաքննության փուլում պաշտպանին հասանելի նյութերի ծավալից այդպիսի հանգամանք իրեն հայտնի չէ։

Այս հարցով դիմել ենք նաև ՀՀ քննչական կոմիտե, սակայն պատասխան դեռ չենք ստացել։

Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։

Leave a Comment