Գեղարքունիքի մարզում 22-ամյա վարորդը «УАЗ 452»-ով կողաշրջվել է և հայտնվել ձնակույտերի մեջ

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արփունք գյուղ տանող ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերժիկ Զ․-ն իր վարած «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Փրկարարները քաղաքացիների հետ ուղղել են ավտոմեքենան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։

Leave a Comment