Հայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ. պատմության այս օրը (25 հունվար)



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ– Ռուսաստան՝ Ուսանողության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ցար Նիկոլայ 2-րդի հրամանով Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին պարգևատրվել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով:

1891 – ծնվել է  մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ Աշոտ Տեր-Մկրտչյանը:

1901 – ծնվել է  դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը:

1910 – ծնվել է  պարսկահայ գրող Գալուստ Խանենցը:

1912 – ծնվել է  ակադեմիկոս Շավարշ Սիմոնյանը:

1914- ռուս աստղագետ Գրիգորի Նեումնին Պուլկովյան աստղադիտարանում ասերոիդների գոտում հայտնաբերել է նոր աստերոիդ և անվանել այն Հայաստան:  1921- բացվել է Երևանի համալսարանի գրադարանը:

1922-  Երևանի Շահումյանի անվան բանվորական ակումբում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը (1937 թվականից վերանվանվել է  Գ. Սունդուկյանի անվան):

1950 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:

1952 – ծնվել է  նկարիչ Ավետիք Ավետիսյանը:

1983 – վախճանվել է  արձակագիր Աբիգ Ավագյանը:

2001- Հայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ:

– Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվել են «Բրիթիշ փեթրոլեումի» նախագահությամբ աշխարհի առաջատար նավթային ընկերությունների բանակցությունները, և  ստորագրվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանական խողովակաշարի նախագիծը:

2002- «Երկիր» օրաթերթը սկսել է  լույս տեսնել որպես շաբաթաթերթ՝ որակապես նոր մակարդակի հասնելու նպատակով: 

2007- Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:

2013- Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն կալանավայրից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

2014- Արոնյանը շախմատի Վեյկան Զեեի մրցաշարի հաղթող է ճանաչվել՝ հաղթանակը ապահովելով վերջին տուրից առաջ։

2019- հայտարարվել է, որ TEN-T ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհարհային բանկը նախատեսում են մինչև 2030 թվականըհ 12.8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևելյան գործընկերության մաս կազմող վեց երկրներում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանին հատկացվել է 732 միլիոն եվրո:

2021- Վրաստանի Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդուխուրդ արել բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա:

2025– վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայատարարել է, որ Հայոց ցեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

41 –Հռոմի  Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակել է կայսր:

750 —Օմեյդների և Աբասիդների կողմնակիցների միջև տեղի է ունեցել Իրաքի տարածքում գտնվող Մեշ Զաբ գետի ճակատամարտը:

1479- ավարտվել է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը:

1533 – Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացել են:

1554 – Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը ճիզվիտների կողմից հիմնվել է Սան Պաուլո քաղաքը

1627 —ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը:

 1658 —Նոր Ամստերդամի նահանգապետը արգելել է թենիսը, քանի որըստ նրա այն շեղում է մարդկանց աստծոն ծառայելուց:

1736– ծնվել է ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ Ժոզեֆ Լուի Լագրանժը:

1759 – ծնվել է  բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ Ռոբերտ Բըրնսը:

1799 —ԱՄՆ-ում արտոնագրվել է մեխանիկական շարքացանը:

1802 —Նապոլեոն 1-ինը ընտրվել է Իտալիայի նախագահ:

1882 – ծնվել է  անգլիացի կին գրող Վիրջինիա Վուլֆը:

1835– տեղի է ունեցել Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը:

1858– առաջին անգամ հնչեցվել է  Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»:

1878-ռուսական տորպեդով խորտակվել է թուրքական շոգենավ, որը աշխարհում տորպեդահարելով նավ խորտակելու  առաջին դեպքն է եղել:

1886 – ծնվել է  գերմանացի դիրիժոր, երգահան Վիլհելմ Ֆուրտվենգլերը:

1905-Հարավային աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ

 «Կուլլինան» ալմաստը (3106 կարատ):

1908 —Բաքվում կայացել է Գաջիբեկովի «Լեյլա և Մեջնուն» օպերայի առաջնախաղը, որը իսլամական աշխարհի առաջին օպերան է եղել:

1928 – ծնվել է  վրացի քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն:

1938 – ծնվել է  ռուս բանաստեղծ, երգիչ Վլադիմիր Վիսոցկին:

1938 —արևային բարձր ակտիվության պատճառով բևեռափայլ է նկատվել Արևելյան Եվրոպայում:

1947– վախճանվել է ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր Ալ Կապոնեն:

1951 – վախճանվել է  խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը:

1957 —Քաշմիրը մտցվել է Հնդկաստանի կազմ:

1981 – ծնվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը:

1982 – վախճանվել է  խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:

1990 —Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն դարձել է աշխարհում միակ վարչապետը, որը պաշտոնավարման ընթացքում երեխա է ծնել:

1992 —կալիֆորնիական Օքլենդում անգլիացի թեթև-ատլետ Ստիվ Բեկլին ժամանակակից կառուցվածքի նիզակը նետել է 90 մետրից հեռու:

2010– եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են 82 մարդ:

2011– Եգիպտոսում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:

Կ.Խաչիկյան

 

 


Leave a Comment