Ուկրաինայի փոխվարչապետը երկրի էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը որակել է դժվար

Ուկրաինայի էներգետիկ համակարգում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ և համայնքների և տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբան։

«Երկրի էներգետիկ համակարգում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Հատկապես Կիևում», – գրել է նա իր Telegram ալիքում։

Միևնույն ժամանակ, առաջին փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալն ընդգծել է, որ «հզորության դեֆիցիտը շարունակվում է»։

Ուկրաինայի էներգետիկ ոլորտում հայտարարվել է արտակարգ դրություն։ Երկրի բոլոր շրջաններում ամեն օր ժամերով էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում՝ արտադրության և բաշխման ենթակառուցվածքների լայնածավալ վնասների պատճառով։ Արտակարգ անջատումներ են իրականացվում հետագա վնասների կամ համակարգի գերբեռնվածության դեպքում։ Իշխանությունների տվյալներով՝ ամենալուրջ իրավիճակը Կիևում է, ինչպես նաև մայրաքաղաքային շրջանում և երկրի հյուսիսային, արևելյան և հարավ-արևելյան շրջաններում։

Leave a Comment